ԱՆՑԿԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ

22.02.2019

ԱՆՑԿԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:

Միամսյակը ծրագրվում է իրականացնել Ստեփանակերտ քաղաքում 2019 թվականի  մարտի 15-ից  ապրիլի 15-ը:

Աշխատանքների նախապատրաստման և անցկացման համար ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել անհատական կազմը: Այն կգլխավորի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովին հանձնարարված է 10-օրյա ժամկետում մշակել և հաստատման ներկայացնել միամսյակի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ծրագիրը: Ապրիլի 20-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն