Հոկտեմբերի 14-21-ը Երևան քաղաքում անց է կացվել 2004-2005թթ. ծնված պատանիների հանդբոլի Հայաստանի Հանրապետության առաջնությունը:
Արցախի հանդբոլի հավաքական թիմը` մարզիչներ Վարդգես Մխիթարյանի և Վալերի Քոչարյանի գլխավորությամբ նույնպես իր մասնակցությունն է բերել մրցությանը: Հատկանշական է, որ առաջնությանը մասնակցել են 8 թիմեր` <<Աջափնյակ>>, <<Վանաձոր>>, <<Ալլավերդի>>, <<Շենգավիթ>>, <<ԽՄՕՄՄ>>, <<Գյումրի>>, <<ՀԲՄՊ>> և <<Արցախ>>:
Մրցապայքարի արդյունքում Արցախի հավաքականը գրավել է 1-ին մրցանակային տեղը և հաղթող ճանաչվել:
Թիմի մարզիկները պարգևատրվել են մեդալներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն