ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

11.10.2018

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ  2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄՍՎԱ  ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

Մեկ տասնյակից ավելի հարցեր էին ներառված հոկտեմբերի 11-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստի օրակարգում, ուր առաջնահերթ լսվել է 2018թ. բյուջեի 9 ամսվա  կատարողականը: Իսկ մինչ այդ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով վարում էր նիստը,  քաղաքապետարանի անունից ջերմորեն շնորհավորել է ավագանու անդամ Դավիթ Գրիգորյանին`հանրապետության վաստակավոր մարզիչի պատվավոր կոչման արժանանալու կապակցությամբ, սպորտի բնագավառում և անձնական կյանքում մաղթել նրան նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

Ըստ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային  բաժնի պետ Մարատ Համբարձումյանի, ով նիստում հանդես եկավ հաղորդմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի  9 ամսվա կատարողականի կատարման մասին: Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են 1061109.0 հազ.դրամ /պլանավորված 1192495.0 հազ.դրամ գումարի 89.0%-ը/: Ընդհանուր մուտքերի 24.1%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 305788.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 256109.0 հազ.դրամ /կատարողականը կազմում է  83.8% /: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 66034.6 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 7154.1 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 85147.6 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված  120600.0 հազ.դրամի 70.6%-ը, իսկ պետական տուրքերի գծով`մուտքագրվել է 13339.1 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 119.2%:

2018թ.-ին կիսամյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 886707.0 հազ.դրամ, որից հատկացվել է 805000.0 հազ.դրամ /կատարողականը կազմում է 90.8%/: Քաղաքային համայնքի 2018թ.9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1086225.9 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 1222558.4 հազ.դրամի 88.8%-ը: Շենքերի և շինությունների կառուցման ծախսերն իրականացվել  97.4%-ով` կազմելով 153211.3 հազ.դրամ, իսկ շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը` 97.5%-ով:

Իր խսքում անդրադառնալով բյուջեի կատարողականին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  մի շարք հարկատեսակների և տուրքերի մասով դրական որակեց աճի միտումը: Միևնույն ժամանակ նա անընդունելի համարեց, որ գույքային որոշ հարկատեսակների /մասնավորապես` փոխադրամիջոցների/ մասով, գումարների գանձման գործընթացը դանդաղում է և պահանջվող մուտքերը չեն ապահովվում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, քաղաքապետը իրավասու բաժիններին հանձնարարեց վիճակը շտկելու նպատակով անհրաժեշտ վերլուծություն կատարել, պարզել թերացման պատճառները ու միջոցներ ձեռնարկել նախատեսված  եկամուտների ապահովման համար:

Քննարկումների արդյունքում քաղաքային համայնքի ավագանին ի գիտություն ընդունեց բյուջեի 9 ամսվա կատարողականը:

Ավագանու անդամների 2018թ.3-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով, նիստում որոշում կայացվեց  Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու մասին:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին իր համաձայնությունը տվեց նաև համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք տներ ու բնակարաններ, նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ:

Նիստում, ավագանու անդամների կողմից արծածվել են մայրաքաղաքի կենսապահովման խնդիրներին առնչվող տարաբնութ հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներով հանդես է եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն