Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2019թ. Ամանորի տոնական միջոցառումների անցկացման մասին:
Մայրաքաղաքում 2019 թվականի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատվել նրա անհատական կազմը: Հանձնաժաողովին հանձնարարված է Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներկայացնել հաստատման:
Հանձնաժողովը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն