Ավարտվել է հունիսի 23-ից հուլիսի 3-ը Ստեփանակերտի <<Վալլեքս Գարդեն հոթել>> հյուրանոցային համալիրի մարզահրապարակում անցկացված <<Կաշվե գնդակ>> մրցաշարի քաղաքային առաջնությունը, որին մասնակցել են 14 բակային թիմեր:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևով: Մարզիկներին պարգևները հանդիսավորությամբ հանձնել է փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանք միաժամանակ պարգևատրվել են գնդակներով և մարզահագուստով:
Լավագույն խաղացողների համար նվերներ և դրամական պարգևներ էր սահմանել Ստեփանակերտի համաշխարհային ակումբը: Մրցանակային 1-ին տեղ գրաված թիմը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության կողմից արժանացել է գավաթի: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Նատիոնալ-Գևորգ Չաուշի, Տորնադո-Վ.Սարգսյան, Մյունխեն-Իվանյան փողոցի թիմերը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն