ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ԿԱՇՎԵ ԳՆԴԱԿԻ>> ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

25.06.2018

 

Հունիսի 25-ին Ստեփանակերտի <<Վալեքս Գարդեն հոթել>> հյուրանոցային համալիրի մարզադաշտում մեկնարկել է  <<Կաշվե գնդակի>> քաղաքային առաջնությունը, որն ավանդաբար անցկացվում է բակային պատանեկան թիմերի միջև:

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը: Կարևորելով ավանդական  դարձած մարզական նման միջոցառումների կազմակերպումը պատանիների միջև, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ մրցույթը կնպաստի նրանց կարողությունների  լիարժեք դրսևորմանը և շնորհալիների բացահայտմանը, ոգևորության հանդես կբերի  խաղացողների շրջանում, ու <<երեխաներն ավելի եռանդով ու սիրով կվերաբերվեն սպորտին, պրոֆեսիոնալ ֆուտբոլի նկատմամբ>>:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետի` հատուկ հանձնարարությունների  գծով օգնական Է.Առուշանյանի, առաջնությանը մասնակցում են թվով 16 թիմեր: Այն կտևի մեկ շաբաթ:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն