ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

12.06.2018

Ամռան շրջանում մայրաքաղաքի կենսաապահովման խնդիրները  մշտապես տեսադաշտում պահելու և արդյունավետ լուծումներ  գտնելու, բնակչության պահանջներին ժամանակին արձագանքելու, առօրյա կյանքը բնականոն հունով <<ուղղորդելու>> հարցերն էին հիմնականում քննարկման առիթ հանդիսացել  հունիսի 12-ին  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային  խորհրդակցությունում, որին  քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, հրավիրված էին նաև մի շարք ընկերությունների ղեկավարներ:

Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է հորդառատ տեղումների պատճառով տուժած թաղամասերի ենթակառուցվածքների, մասնավորապես` ճանապարհների  բարեկարգմանն ու  վերականգմանը, ջրի շրջօրյա անխափան մատակարարմանը, երթևեկության կանոնավոր  ապահովմանը միտված հարցերի վրա, ընդգծել բնակչությանը մատուցված ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում  Ս.Գրիգորյանը ևս մեկ անգամ կարևորել է <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Սանմաքրում>>, <<Ջրմուղ կոյուղի>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների պարտավորությունների  անվերապահ կատարման նշանակությունը` բարեկարգ և մաքուր, կանաչ ու ծաղկուն մայրաքաղաք  ունենալու գործում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն