ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

08.05.2018

 

Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում, քաղաքապետարանի մշակույթի տան համույթը մայիսի 6-ից 8-ը քաղաքի տարբեր թաղամասերում հանդես է գալիս տոնական համերգային ծրագրերով:

Մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի անդամները արվեստասեր հանրությանը ներկայացնում են ժողովրդական, հայրենասիրական երգեր ու պարեր, ասմունքում են հայ դասականների ու ժամանակակից գրողների ստեղծագործություններից: Ուշագրավ է այն հանգամանքը, համերգներին իրենց մասնակցությունն են բերում շնորհաշատ շատ երեխաներ, իրենց կատարումներով ավելի բարձրացնելով հանդիսատեսների տրամադրությունը, տոնական շունչ հաղորդելով միջոցառմանը:

Ամենուր ջերմ ծափերով են ուղեկցվում համույթի ելույթները:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն