ԱՆՑԿԿԱՑՎԻ ՄԻԱՄՍՅԱԿ

19.03.2018

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը Ստեփանակերտ քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:

Միամսյակի աշխատանքների նախապատրաստման և անցկացման համար ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել անհատական կազմը: Այն կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Քաղաքապետի կողմից հաստատվել է նաև միամսյակի նախապատրաստման ու անցկացման միջոցառումների ծրագիրը: Սույն  թվականի ապրիլի 21-ը հայտարարված է որպես համաքաղաքային շաբաթօրյակի օր:

Քաղաքապետի որոշմամբ <<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին հանձնարարված է միամսյակի ընթացքում ապահովել աղբահանության աշխատանքների կազմակերպումը,  <<Ստեփանակերտ>> շաբաթաթերթի խմբագրությանը` լայնորեն լուսաբանել կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն