ԿԱՅԱՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

06.03.2018

 

Շուրջ մեկ տասնյակ հարցեր էին ներառված մարտի 6-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացած քաղաքային համայնքի ավագանու նիստում, որոնց վերաբերյալ,  քննարկումների արդյունքում, ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Միջազգային մրցումներում և փառատոններում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային պարերի խմբի մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար,նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից, <<Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 2մլն 500 հազար դրամ` համապատասխան համազգեստներ ձեռք բերելու նպատակով:

Ավագանին իր համաձայնությունը տվեց  26,57 քառ.մ ընդհանուր մակերեսով, քաղաքի Ալ.Հեքիմյան փողոցի N 3վ/89 հասցեում գտնվող  պահեստի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:Ավագանու որոշմամբ,ուղղակի վաճառքի ձևով օտարվեց նաև քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 24,02 քառ.մ ընդհանուր մակերեսով Ստեփանակերտ քաղաքի Հովհ.Թումանյան փողոցի N 16/21 հասցեում գտնվող պահեստի տարածքը:

Ավագանին թույլատրեց Ա.Մանուկյան փողոցի N  13 շենքի նկուղային հարկից 85,21 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրել Ա.Ժամհարյանին` որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:Մեկ այլ որոշմամբ թույլատրվեց Ադմ.Իսակով փողոցի N 4ա շենքի նկուղային հարկից 78.11 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվեց Ս.Պետրոսյանին` որպես գրասենյակ օգտագործելու համար: Ավագանու համաձայնությամբ նիստում որոշում ընդունվեց Ալ.Հեքիմյան փողոցի N 3վ շենքի կիսանկուղային հարկից 32,9 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով Հ.Բաղդասարյանին (որպես գրասենյակ օգտագործելու համար) տրամադրելու մասին:

Նիստում  մի շարք որոշումներ ընդունվեցին և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների նվիրատվության վերաբերյալ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն