ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Համաձայն որոշման, տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով, ստեղծվել է քաղաքային հանձնաժողով և հաստատվել նրա անհատական կազմը:
Հանձնաժողովում, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ընդգրկվել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներ, հիմնարկությունների և ընկերությունների ղեկավարներ: Հանձնաժողովին հանձնարարված է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումների ծրագիրն ու անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն