ԵՐԵՎԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

20.02.2018

            Ինչպես տեղեկացրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Օգանեսյանը, ՀՀ 13-14 տարեկան պատանիների բասկետբոլի` 2017-2018թթ. Երևանում անցկացված առաջնության եզրափակիչ` 5-րդ փուլում հաղթող է ճանաչվել մանկապատանեկան բասկետբոլի թիմը /մարզիչներ` Գարիկ Սարգսյան և Գևորգ Շահնազարյան/:

Թիմն արժանացել է ՀՀ պատվավոր գավաթին, իսկ թիմի անդամներն ու մարզիչները ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են համապատասխան հավաստագրերով և մեդալներով: Ասել է թե` Ստեփանակերտի թիմը Երևանից տուն է վերադարձել հաղթանակով:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն