ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

20.02.2018

Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին էր նվիրված փետրվարի 17-18-ը` Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից մայրաքաղաքում անցկացված բռնցքամարտի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 37-76 կգ քաշով 13-14 տարեկան պատանիներ:

            Առաջնությանը, իրենց մասնակցությունն էին բերել ներկայացուցիչներ` ինչպես Ստեփանակերտ քաղաքից, այնպես էլ` Ճարտար, Կարմիր Շուկա, Հադրութ և այլ բնակավայրերից /թվով 30 մարզիկներ/:

            Մրցույթում հաղթող ճանաչված բռնցքամարտիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Այդ առաքելությունն իրականացրել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Օգանեսյանը և Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Վահրամ Ղահրամանյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն