Մայրաքաղաքում մեկնարկել են սիզամարգերի մշակման և բարեկարգման աշխատանքները: Գործընթացին գլխավորապես ներգրավվել են <<Ստեփանակերտի ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգի>> ընկերության բանվորներն ու մասնագետները:
Տնօրեն Համլետ Դավթյանի խոսքով, ընթացիկ տարում քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով, լայնածավալ ծրագրեր են նախատեսվում իրականացնել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն