ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻ ԻՐԵՆ ՊԵՏՔ Է ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԳԱ¦

08.10.2012

Հաշվված օրեր են մնում Ստեփանակերտի տոնակատարությանը, որը ծրագրված է շուքով նշել հոկտեմբերի 13-ին: Ու, որպեսզի հստակեցվեն անելիքները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին կայացած հերթական նիստում քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման ու համակարգման հանձնաժողովը ևս մեկ անգամ քննության առավ նախատեսված ծրագիրն ու այն արժանացրեց հավանության:

Քաղաքապետը կարևորելով տոնակատարության նշանակությունը, ավելորդ չհամարեց հավելել, որ կազմակերպվող միջոցառումներին անհրաժեշտ է մասնակից դարձնել յուրաքանչյուր ստեփանակերտցու: Պետք է այնպես համակարգել աշխատանքները, որպեսզի ամեն մի քաղաքացի, մեծ ու փոքրով, տոնի լիարժեք մասնակից զգա իրեն, Ստեփանակերտի օրն իսկապես վերածվի ժողովրդական տոնախմբության¦- նշել է Ս.Գրիգորյանը` ընդգծելով, թե ժամանակն է, որպեսզի քաղաքի կենտրոնից տոնական հանդիսությունները տեղափոխվեն ծայրամասային փողոցներն ու թաղամասերը¦:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար