ԱՎԱՐՏՎԵՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԳԾՈՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

04.12.2017

ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ` ԴԱՐՁՅԱԼ ԿԳՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՄՆ Է

 

Ավարտվեց մայրաքաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից բասկետբոլի գծով` կազմակերպությունների /կոլեկտիվների/ միջև նոյեմբերի 21-ից-29-ը Արցախի  պետական համալսարանի մարզադահլիճում անցկացված ավանդական. ամենամյա թիմային առաջնությունը:

Համառ մրցապայքարում, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների և կառույցների մարզական թիմերը, ցուցադրելով հետաքրքիր խաղ, խրախուսվեցին քաղաքապետարանի կողմից:

Եզրափակիչ  մրցումների արդյունքներով առաջնությունում հաղթող  ճանաչվեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության թիմը: Երկրորդ մրցանակային  տեղը գրավեց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, իսկ երրորդ տեղը` <<Ղարաբաղ-Տելեկոմ >>  փակ բաժնետիրական ընկերության թիմը:

Առաջնությունում  մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին  Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրով, ինչպես նաև արժանացան դրամական պարգևների: Մարզիկներին պարգևները հանձնեց Ստեփանակերտի քաղաքապետի` հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը: Առաջնությանն ակտիվ մասնակցելու համար խրախուսանքի արժանացան նաև Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ավագանու թիմերը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն