Մայրաքաղաք Ստեփանակերտի բանուկ խաչմերուկներում հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու, ինչպես նաև ավտոճանապարհային երթևեկությունն առավել արդյունավետ համակարգելու նպատակով, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի մասնագետները տեղադրում են լուսացուցային նոր օբյեկտներ:
Նման գործընթացի կազմակերպման համար հիմք են հանդիսացել քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի աշխատողների հետ`համատեղ հետազոտությունների եզրահանգումները`Ստեփանակերտի մայրաքաղաքի Կամո-Դավիթ Բեկ և Հ.Թումանյան-Տ.Մեծ փողոցների խաչմերուկներում լուսացուցային նոր օբյեկտների տեղադրման անհրաժեշտության մասին:
Նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի հիշյալ խաչմերուկներում արդեն գործում են ժամանակակից հագեցվածությամբ լուսացուցային օբյեկտներ:
Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար բնակչությանը կոչ է արվում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն