ԿՈՊՃԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

15.11.2017

 

 

Համաձայն ծրագրի, մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները:

Ծրագրում մասնավորապես ներառված են քաղաքի Գեն.Պարսեղով, Ս.Սպանդարյան, Դուդինի, Վ.Օվյան, Կ.Դանիելյան, Փաշաև, Ա.Խաչատրյան, Գ.Սևունց, Շինարարների, Ա.Տերտերյան, Մ.Շահինյան, ՍտեփԳԷՍ, Հ.Լազարև փողոցների, Բ.Ուլուբաբյան, Մ.Շահինյան, Վ,Վաղարշյան, Վ.Համբարձումյան, ՍտեփԳԷՍ, Հ.Լազարև, Գեն.Իվանյան նրբանցքների, Վ.Վաղարշյան 1-ին, 3-րդ փակուղիների,ինչպես նաևԱրեշ, Հին Արմենավան թաղամասերի և կենտրոնական գերեզմանոց տանող ճանապարհները:

Կոպճապատման աշխատանքները հիմնականում իրականացնում են <<Արցախուղի>> և <<Վիրաժ>> ընկերությունների շինարարները: Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի, մինչև տարեվերջ նախատեսվում է կոպճապատել շուրջ 7,4 կմ ճանապարհահատված:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն