ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

29.09.2017

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել 2017-2018թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին:

Համաձայն որոշման, աշխատանքների կազմակերպման համալիր միջոցառումներ են նախատեսվում Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ ընկերությունների մասով: Ծրագրում մասնավորապես ներգրավված են <<Սանմաքրում>> ՀՈԱԿ, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> և <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ջրմուղ կոյուղի>>, <<Ջերմային տնտեսություն, <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>>, <<Բիոէներգիա>> ընկերությունները:

Ձմռան նախապատրաստման ծրագրերի իրագործմանն իրենց մասնակցությունը կբերեն նաև Ստեփանակերտի քաղաքային տեսչությունը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների բաժինը, <<Արցախէներգո>> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղը, <<Արցախգազ>>, <<Ստեփանակերտ-սերվիս>> և <<Մհեր>> ընկերությունները:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն