Ստեփանակերտի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի գործընկերոջը` Սուրեն Գրիգորյանին, ուր մասնավորապես ասվում է. <<Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ստեփանակերտի բնակիչներին հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքի օրվա կապակցությամբ: Մեր երկու մայրաքաղաքների համագործակցությունը օրեցօր զարգանում է և վստահ եմ, որ այդ համագործակցության արդյունքները արդեն տեսանելի են Ստեփանակերտի և ստեփանակերտցիների համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում առողջություն, խաղաղություն և բարեկեցություն>>: