Մայրաքաղաք Ստեփանակերտում տարեցտարի ավելանում են հորիզոնական գծանշման աշխատանքների ծավալները:
Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի խոսքով, միայն վերջին մեկ ամսում Ստեփանակերտում իրականացվել են ավտոճանապարհների հորիզոնական 5800 քառ.մետր գծանշման աշխատանքներ: Մասնավորապես գծանշվել են հետիոտնային անցումները` Լուսավորիչ-Ստեփանյան, Մամիկոնյան-Հակոբյան, Մամիկոնյան-Նժդեհ, Մամիկոնյան-Շիրվանզադե փողոցների խաչմերուկներում, Ս.Դավիթ փողոցում և այլ թաղամասերում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն