<<Կաշվե գնդակի>> մրցույթը ֆուտբոլային մանկական բակային թիմերի միջև, որի անցկացման գաղափարը պատկանում է լեգենդար դարպասապահ Լև Յաշինին, դարձել է ավանդական և 2000 թվականից ի վեր կազմակերպվում է նաև Արցախի Հանրապետությունում` տարեցտարի ընդգրկելով ավելի շատ թիմեր և մասնակիցներ:
Հունիսի 27-ին Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ. 1 դպրոցի մարզադաշտում մայրաքաղաքի բակային 13 թիմերի միջև մեկնարկել է մրցույթը:
Քաղաքապետարանի քաղաքապետի` հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի տեղեկացմամբ, ավանդական միջոցառումն անցկացվում է կրթության, գիտության և սպորտի նախարարության, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցույթի նպատակն է բացահայտել ֆուտբոլի մարզաձևի սիրահարներին և շահագրգռել առավել շնորհալի ֆուտբոլիստներին:
Միջոցառումը կտևի 20 օր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն