ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

18.05.2017

Մայիսի 18-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Մայրաքաղաքում 2017թ. մարտի 22-ից ապրիլի 22-ը հայտարարված ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու համար լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով, ավագանին որոշեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածով նախատեսված միջոցներից <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությանը հատկացնել` 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև  Ստեփանակերտ քաղաքում 2017թ. հունվարի-փետրվար ամիսներին տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքներն իրականացնելու, ինչպես նաև մարտի 22-ից ապրիլի 22-ը հայտարարված ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու համար լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի պահուստային ֆոնդից <<Սանմաքրում>> ՀՈԱԿ` 2017000 /երկու միլիոն տասնյոթ հազար/ ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին:

Նիստում որոշում կայացվեց <<Ջրմուղ կոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2006թ. մարտի 23-ի թիվ 11 որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2012թ. հունիսի 28-ի թիվ 34ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվեց 982 մլն 863 հազ.դրամ:

Հաշվի առնելով, որ ԼՂՀ կառավարության որոշմամբ Կարեն Արկադիի Համբարձումյանի և Տաթևիկ Վալերիի Հակոբյանի ընտանիքներին հատկացվել են բնակարաններ, քաղաքային համայնքի ավագանին նրանց հանեց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների արտոնյալ հերթացուցակից: Ավագանու նիստում որոշում կայացվեցին նաև համայնքային սեփականություն հանդիսացող շենքերից մի խումբ քաղաքացիների` նվիրատվության կարգով բնակարաններ օտարելու /տրամադրելու/ մասին:

Ամփոփելով նիստի աշխատանքները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն օրակարգում ներառված, ինչպես նաև ավագանու անդամների կողմից բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ հանդես եկավ պարզաբանումներով:

 

 

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն