ՏՈՆԱԿԱՆ ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՎ

10.05.2017

Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր թաղամասերում և փողոցներում համերգային հագեցած ծրագրերով է հանդես եկել քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը` արժանանալով երաժշտասերների ջերմ ընդունելությանը:

Կոլեկտիվը մասնավորապես ելույթներ է ունեցել Ա.Առաքելյան փողոցում, Սբ.Հակոբ եկեղեցու հարակից տարածքում, Վ.Սարգսյան հ. 14 շենքի բակում, Մարշալ Բաղրամյանի անվան պուրակում և Հայկավան թաղամասում: Համերգի ժամանակ հնչել են հայկական ժողովրդական, հայրենասիրական երգեր ու պարեր: Համաժողովրդական տոնախմբությամբ արժևորվել է մայիսի 9-ի Հաղթանակը, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը:

Շահումյանի անվան պուրակում տոնակատարության մասնակիցներն ունկնդրել են քաղաքային մշակույթի տան փողային նվագախմբի, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների ջերմ ու սրտառուչ ելույթները, որ ուղեկցվել են ջեր ծափերով և ողջյուններով:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն