Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 8-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում և Շահումյանի անվան պուրակում դպրոցականնների միջև անց են կացվել տարբեր մարզաձևերի, այդ թվում` շախմատի, բազկամարտի և բռնցքամարտի, ձյուդոյի և ուշուի, սպրտլանդիայի մրցումներ` նվիրված մայիսյան Եռատոնին:
Մարզական միջոցառումներում աչքի ընկած թիմերը, մարզիկներն ու նրանց մարզիչները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից խրախուսվել և պարգևատրվել են հուշանվերներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն