ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

28.04.2017

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ`ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

 

Արդեն մի քանի օր է, ինչ տոնական միջոցառումներից առաջ մայրաքաղաքի  փողոցներում ակտիվ աշխատանքներ են իրականացվում անվտանգ երթևեկության տարբերանշանների հստակեցման և կանոնակարգման, <<մաշված>> նշանները` ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու  ուղղությամբ:

Բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհային ոստիկանության կողմից առանձնապես կարևորվում է փողոցների հորիզոնական գծանշումների թարմացման անհրաժեշտությունը: Ու, հաշվի առնելով այդ հանգամանքը, մասնագետներն հատուկ ուշադրություն են դարձնում գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, Ստեփանակերտում, ընդհանուր առմամբ, կիրականացվեն ավելի քան 5700 քառ.մետր հորիզոնական գծանշման աշխատանքներ: Նա բնակիչներին կոչ է անում զգոն լինել և խստորեն հետևել անվտանգության  երթևեկության կանոններին, միաժամանակ <<փողոցները որոշակի  ժամանակահատված փակ պահելու համար>> հայցում նրանց ներողամտությունը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն