ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ <<ԱՐՑԱԽԲԱՆԿԻ>> ԹԻՄԸ
Ստեփանակերտ քաղաքի աշխատանքային կոլեկտիվների միջև վոլեյբոլի առաջնության անցկացումն ավանդույթ է դարձել, ինչը թիմերին հնարավորություն է տալիս բարելավել մարզական վիճակը և հիշյալ մարզաձևում դրսևորել սեփական կարողություններն ու ընդունակությունները: Աշխատողների հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման յուրահատուկ վկայություն կարելի է դիտարկել ապրիլի 17-26-ը` մայրաքաղաքի հավաքական թիմերի միջև կազմակերպված վոլեյբոլի առաջնությունը, ինչը վեր հանեց ամենաուժեղներին:
Մրցությանը մասնակցում էին թվով 6 թիմեր, որոնք ներկայացնում էին ԼՂՀ Ազգային Ժողովը, էկոնոմիկայի, կրթության, գիտության և սպորտի նախարարությունները, կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, <<Արցախբանկ>> և <<Հալո Թրաստ>> կազմակերպությունը: Հատկանշական է, որ կանոնակարգի համաձայն, թիմերում ընդգրկված էին և տղամարդիկ, և կանաք:
Մրցումներն անց են կացվել շրջանաձև եղանակով, ինչը թույլ է տվել ամփոփել արդյունքները ու ճիշտ գնահատել թիմերի հնարավորությունները: Առաջնությունում հաղթող է ճանաչվել <<Արցախբանկի>> կոլեկտիվի վոլեյբոլի թիմը: Երկրորդ մրցանակային տեղը գրավել է ԼՂՀ էկոնոմիկային նախարարության թիմը: Երրորդ տեղը` բաժին է հասել ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարարության թիմին:
Առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևով: Մրցանակները հանդիսավորությամբ մարզիկներին է հանձնել Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն