ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մայիսյան եռատոնի նախապատրաստման միջոցառումների շրջանակներում, բարեկարգման և վերականգնողական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքում: Նորոգվում, տեսքի են բերվում խաթարված հենապատերն ու աստիճանները, փողոցներն ու մայթերը: Անցորդների ուշադրությունից, հավանաբար, չեն վրիպում Ստեփան Շահումյանի անվան պուրակի շատրվանների հիմնանորոգումը, որ շուտով ավարտին կմոտենա և նոր շունչ ու ոգի կհաղորդի շրջապատին:
Ստեփանակերտում արագ տեմպերով են ընթանում նաև փողոցների փոսալցման, հարդարման և ասֆալտապատման աշխատանքները: Գործընթացը, որ սկիզբ է առել Նաբերեժնայա փողոցից և ընդգրկում է բոլոր թաղամասերը, իրականացնում է <Վիրաժ> ընկերությունը: Աշխղեկ Գրիշա Անտոնյանի հավաստմամբ, բոլոր երեք բրիգադներն էլ իրենց մասնաբաժինն ունեն ծրագրված աշխատանքներում և ձգտում են պատասխանատվությամբ կատարել ստանձնած գործը: Տեխնիկայի անխափան օգտագործումը ևս դրականորեն է անդրադառնում սահմանված ժամկետներում վերականգնողական աշխատանքների ավարտմանը: Նրա խոսքով, <<եթե տեղումները չխոչնդոտեն>>, մինչև ապրիլի 20-ը մայրաքաղաքում ամբողջովին ավարտին կհասցվի փողոցների փոսալցումն ու ասֆալտապատումը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն