Մարտի 13-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, ներկա էին նաև նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արծարծել է կազմակերպչական և կենսաապահովման նշանակության մի շարք հարցեր:
Խորհրդակցությունում քննարկել և հստակեցվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` առաջիկայում կայանալիք նիստի օրակարգի ձևավորման, Մայիսյան եռատոնի նախապատրաստման և անցկացման, ծառատնկման, սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների միամսյակին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները, քաղաքապետը ներկաներին տվել է մի շարք հանձնարարություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն