ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.03.2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ

 

Մարտի 1-ին քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն արժանավույն կերպով է նշվել մայրաքաղաք Ստեփանակերտի հանրակթական դպրոցներում, ուր մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներն առաջնորդվել են քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների ծառայության, պատասխանատուների հետ նախապես մշակված պլանի /ծրագրի/ պահանջներով:

Արտակարգ իրավիճակների պայմաններում ակնհայտ է, թե ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկվեն բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Արցախի պարագայում այդ խնդիրը, բնականաբար, առավել մեծ հնչեղություն է ստանում, քանի որ երկրում մարդիկ ապրում ու գործում են <<ոչ պատերազմ, ոչ խաղաղություն>> իրադրության պայմաններում:

Արցախյան պատերազմն ի հայտ բերեց նախկին ԽՍՀՄ-ի ՔՊ համակարգի թերությունները, մասնավորապես Արցախի ողբերգալի դեպքերը, երբ խաղաղ բնակչությանը ժամանակին կազմակերպված չտարահանելը պատճառ հանդիսացավ զգալի մարդկային զոհերի: Քաղաքացիական պաշտպանությունը նորանկախ Արցախի Հանրապետության համար հանդիսանում է կարևոր ոլորտ, բնագավառ, որը ավելի մեծ ուշադրություն, հստակ քայլեր, շարունակական ու սկզբունքային աշխատանք է պահանջում: Քաղաքացիական պաշտպանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունի ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կառույցի ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը:

Քաղպաշտպանության առաջնահերթություններում մնում են բնակչության ուսուցումը` ռազմական գործողությունների ժամանակ վտանգներից պաշտպանվելու ուղղությամբ, ռազմական գործողությունների ժամանակ վտանգների մասին բնակչությանը տեղյակ պահելը, բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կազմակերպումը և նրանց տեղափոխումը անվտանգ շրջաններ, բնակչությանը ապաստարանների և անհատական պաշտպանական միջոցների տրամադրումը, վթարափրկարարական աշխատանքների կազմակերպումը` աղետների և ռազմական գործողությունների ժամանակ տուժած վայրերում, առաջին բժշկական օգնության կազմակերպումը և տուժածներին անվտանգ վայր տեղափոխելը, կարևորագույն կենսաապահովման օբյեկտների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որը թույլ կտա բնակչությանը գոյատևել ռազմական ժամանակաշրջանում, քաղպաշտպանության ուժերի և այլ միջոցների մշտական պատրաստականության ապահովումը:

Քաղպաշտպանության գլխավոր բաղադրիչները համարելով տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, հիշյալ պահանջներով են առաջադրվել մայրաքաղաքի կրթօջախներում` մարտի 1-ին անցկացված օբյեկտային վարժանքների ընթացքում:Ստեփանակերտի հ. 5 դպրոցում իրականացված միջոցառմանը ներկա են գտնվել և իրենց ելույթներում ուսումնական վարժանքների կազմակերպումը կարևորել են քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ու ԼՂՀ ԿԱ ԱՀՊԾ Ստեփանակերտի ԱՀԲ պետ-ԲՏՊ պետ, մայոր Սասուն Սարուխանյանը:

Վարժանքի թեման նախապես ծրագրված էր` <<Հակառակորդի օդային հարձակման դեպքում դպրոցի ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ կազմավորումների, ուսուցիչների, աշակերտների և աշխատողների գործողությունները` <<Օդային տագնապ>> ազդանշանի ադարարման և տարահանման ժամանակ>>: <<Օդային տագնապ>> հնչեցնելուց հետո կրթօջախների մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներն արագ անցել են իրենց պարտականությունների կատարմանը ու ձգտել հնարավորինս անսխալ գործել:

Կազմակերպիչները հետևում են վարժանքի ընթացքին և ամփոփելով արդյունքները, բավարար գնահատական տալիս: Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պաշտպանության ծառայության աշխատակիցները համոզվեցին, որ օդային տագնապի կամ հարձակման դեպքում` դպրոցում քաջատեղյակ են իրենց անելիքների մասին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն