ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ <<ԲԵՌՆԱԹԱՓՎՈՒՄ>> Է ԱՄԱՆՈՐԻ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻՑ

27.01.2017

           

Մայրաքաղաք Ստեփանակերտում ավարտվել է  Ամանորի տոնական զարդարանքների  ապամոնտաժման /<<բեռնաթափման>>/ աշխատանքների առաջին փուլը: Տեղադրված լուսային էֆեկտները,  զարդանախշ մյուս հարմարանքները մասնագետների կողմից խնամքով  առանձնացվում, տեղափոխվում և պահեստավորվում են գալիք տարվա համար:

Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են բերում քաղաքապետարանի, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Սանմաքրում>> ՀՈԱԿ-ի և այլ կառույցների աշխատակիցները: Քաղաքում ամբողջովին մոնտաժվել  են Վերածննդի հրապարակում, Շահումյանի անվան պուրակում և այլ թաղամասերում  տեղադրված  տոնածառները:

Մոնտաժման աշխատանքները  համակարգում է փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, նրա խոսքով  մայրաքաղաքում տեղադրված որոշ լուսային էֆեկտներ և զարդանախշ հարմարանքներ դեռ կշարունակեն  <<գոյատևել>> և հմայք հաղորդել փողոցներին  և տեսարժան վայրերին, այդ թվում`  Շահումյանի անվան պուրակում:

 

 

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար