Մայրաքաղաքում ձմռան ամիսներին տեղացող առատ ձյան պատճառով` արտակարգ իրավիճակներում հստակ ու համակարգված գործելու, նախանշված խնդիրներին լուծում տալու հնարավորություններն են քննարկվել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի մոտ հրավիրված խորհրդակցությունում, որին մասնակցում էին քաղաքապետարանի բաժինների պետեր, այլ պատասխանատուներ:
Հանդիպմանը մանրակրկիտ քննության է առնվել արտակարգ պայմաններում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը, հստակեցվել են քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, կենսաապահովման կառույցների, անհատ ձեռներեցների պարտականությունները: Խորհրդակցությունում ընդգծվել է շինարարական կազմակերպությունների հետ սերտ համագործակցելու, աշխատանքներին` պահանջվող քանակությամբ տեխնիկա ներգրավելու, բոլոր ուժերը համատեղելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու տեսակետները` քննարկվող հարցերի վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն