ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

14.11.2016

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում  2017 թվականի Ամանորի տոնական միջոցառումների  մասին:

Տոնական  միջոցառումները պատշաճ մակարդակով  անցկացնելու նպատակով քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել նրա անհատական կազմը:

Հանձնաժողովի աշխատանքները կգլխավորի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովում ընդգրկվել են քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի, Ստեփանակերտի քաղաքային տեսչության, կրթության և սպորտի բաժնի, բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի, զարգացման ծրագրերի բաժնի, շինարարության և բարեկարգման բաժնի, վերահսկողության ծառայության պետերը, մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն