Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին:
Համաձայն ծրագրի, հստակ նախանշվում են պետական կառույցներում հիմնարկ-ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում` իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունները և կատարման ժամկետները:
Հատկանշական է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագրում վճռորոշ դերակատարություն ունեն Ստեփանակերտի քաղաքապետարանի բաժինները, նրա ենթակա կազմակերպություններն ու ընկերությունները, ինչպես նաև` շահագրգիռ այլ կառույցներ, որոնց համատեղ ձեռնարկումներով պայմանավորված կլինի ծրագրի հաջող իրագործումը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն