ԱՌԱՋԻԿԱ ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

24.08.2016

Քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

 

Սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-ամյակի և քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման ընթացքն  է քննարկվել և ծրագիրը հստակեցվել օգոստոսի 24-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի ներկա էին նաև նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ, տոնակատարության կազմակերպման և անցկացման հանձնաժողովների անդամներ:

Կարևորելով հիշյալ տոների քաղաքական ու պատմական նշանակությունը` երկրի անկախության կերտման, մեր ժողովրդի իղձերի և ձգտումների իրագործման ճանապարհին, Սուրեն Գրիգորյանը ներկաներին ևս մեկ անգամ ընդգծեց մայրաքաղաքում նախատեսված հանդիսավոր միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Քաղաքապետն ամփոփելով խորհրդակցությունը, մի շարք հանձնարարություններ տվեց հանդիպման մասնակիցներին:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն