Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ

22.08.2016

 

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ին, <<Դեպի Արցախ>> երկրապահական ավանդական ուխտագնացության շրջանակներում, մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում կկազմակերպվի համերգ` ՀՀ <<Երկրապահ>> կամավորականների միության գեղարվեստական համույթների մասնակցությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարան