ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ

05.07.2016

Այս տարի արցախցի դպրոցականներն ամառային արձակուրդների ընթացքում իրենց հանգիստն ու ժամանակն անցկացնում են Արցախից դուրս կազմակերպվող ճամբարներում:

Ըստ քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, Ստեփանակերտից 20 աշակերտներ մասնակցել են  Ծաղկաձորի  <<Աղբյուր>>, 40 դպրոցականներ` Հանքավանի <<Հասմիկ>> ճամբարներում: Նրա խոսքով, 100 աշակերտներ երկու փուլով կհանգստանան Գեղարքունիքի մարզի <<Երկրապահ>> ուսումնամարզական ճամբարում: Եվս 30 աշակերտներ Ծաղկաձորի <<Տիրամայր Հայաստան>> ճամբարում ամառային իրենց հանգիստն անցկացնելու հրավեր են ստացել: Թվով 11 դպրոցականներ կհրավիրվեն  Հունաստան` Սիրուս կղզում հանգստանալու:

Ինչպես տեղեկացրել է Կ.Մարգարյանը,  օրերս  <<Գազպրոմ Արմենիա>> ընկերությունը հանդես է եկել  ուշագրավ առաջարկությամբ: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաները` 10-30 օր կհյուրընկալվեն  կառույցի  օրինակելի ընտանիքներում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն