ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻԱՄՍՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

16.03.2016

 

Ինչպես արդեն  տեղեկացվել է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշման համաձայն, 2016 թվականի ապրիլի  1-ից  30-ն ընկած ժամանակաշրջանում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի միջոցառումների ծրագիրը: Համաձայն ծրագրի, Ստեփանակերտում տեղակայված պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկություններն /անկախ սեփականության  ձևից/ և ուսումնական ձեռնարկությունները, շենքերի հարակից տարածքներում` բակերում, փողոցներում, հրապարակներում, պուրակներում և զբոսայգիներում, իրենց  մասնակցությունը կունենան միամսյակին:

Հստակեցվել է նաև ապրիլի 23-ին անցկացվելիք  շաբաթօրյակի ծրագիրը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն