Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի ասֆալտապատ փողոցներում շարունակվում են փոսալցման և վերանորոգման աշխատանքները: Այդ պարտականությունները ստանձնել են <<Վերածնունդ>> ՍՊԸ շինարարները: Գործընթացի պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, որը պատշաճ վերահսկողություն է իրականացնում քաղաքում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի խոսքով, նորոգման աշխատանքները ներկայումս ընդգրկում են կենտրոնական փողոցները և, ավարտին հասցնելուց հետո, ճանապարհաշինարարները տեխնիկան կտեղափոխեն ծայրամասային փողոցներն ու թաղամասերը:
Ըստ Վ.Միքայելյանի, մինչև մայիսյան տոները նորոգման կենթարկվեն մայրաքաղաքի բոլոր փողոցները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն