ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25–ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

17.02.2016

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահի 2016 թվականի փետրվարի 9-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին>> ՆՀ-9-Ա հրամանագիրը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի  տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով Ստեփանակերտի քաղաքային հանձնաժողով ստեղծելու մասին:

Քաղաքապետը հաստատել է նաև հանձնաժողովի անհատական կազմը: Այն կգլխավորի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներ, ինչպես նաև նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կառույցների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Հանձնաժողովին հանձնարարված է մշակել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ու մինչև 2016 թվականի մարտի 1-ը ներկայացնել  պետական հանձնաժողովին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն