ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

22.12.2015

 Ավարտվող տարվա հետ կապված հիմնահարցերն են քննարկմնան առարկա հանդիսացել քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ դեկտեմբերի 22-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 Ներկաների ուշադրությունը հրավիրելով առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների վրա, քաղաքապետը մասնավորապես հիշեցրել է, որ իբրև պարտադիր պահանջ` բոլոր ցուցանիշների գծով պիտի կատարվեն ստանձնած պարտավորությունները և տարեվերջին բացարձակապես պարտքեր չպետք է գոյանան: Այդ համատեքստում նա կարևորեց բնակչությանը ցույց տրվող ծառայությունների, ինչպես նաև` օրենքով նախատեսված հարկատեսակների գծով քաղաքացիներից գանձվող գումարների պարտադիր ապահովումը, ինչը թույլ կտա բարելավել համայնքային բյուջեն:

 Խորհրդակցությունում անդրադարձ եղավ քաղաքապետարանի բաժինների, հիմնարկությունների և կազմակերպությունների` 2015թ. հաշվետվությունների պատրաստման ու ներկայացման, Ամանորի տոնակատարությունների նախապատրաստման պատշաճ կազմակերպման, կենսական նշանակության մի շարք հարցերի վերաբերյալ:

Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեց քաղաքապետ Ս.Գրիգորյանը: