Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել` հաստատելով Ստեփանակերտ քաղաքում ձմռան ամիսներին առատ ձյան պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվելիք միջոցառումների ծրագիրը:
Ծրագրում հստակ նշված են սպասարկվող ճանապարհները, մայթերն ու փողոցները, տեխնիկայի ամրագրումը` ըստ կազմակերպությունների: Նախատեսվում են հասարակական և հանրային նշանակության օբյեկտների, կրթական հաստատությունների հարակից տարածքների ձյան մաքրման աշխատանքների կազմակերպում, համալիր այլ միջոցառումներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն