Ս.թ. նոյեմբերի 3-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ստորագրել է որոշում` Ստեփանակերտ քաղաքում ձմռան ամիսներին առատ ձյան պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների ժամանակ միջոցառումների իրականացման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին:
Հանձնաժողովի աշխատանքները կգլխավորի քաղաքապետը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար Պավել Նաջարյանը /հանձնաժողովի փոխնախագահ/, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը /հանձնաժողովի փոխնախագահ/, քաղաքապետարանի մի շարք պատասխանատուներ, կոմունալ ծառայությունների ղեկավարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովին հանձնարարված է հնարավոր սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել ձեռնարկվելիք միջոցառումների ծրագիրը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն