Ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 26-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ջեռուցման օրերի առավելագույն քանակ սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 765-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N918-Ն որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության 2015 թվականի հոկտեմբերի 30-ի N2-1/311 գրությունը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել 2015-2016 թվականների ջեռուցման սեզոնի սկիզբը` սույն թվականի նոյեմբերի 8-ը համարելու վերաբերյալ:
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը հանձնարարվել է <<Ջերմային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Բիոէներգիա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ վերահսկողությունը` բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության ու կրթության և սպորտի բաժիններին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն