Ձմռան շրջանում մայրաքաղաք Ստեփանակերտի կենսապահովման խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել 2015-2016թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին:
Ծրագրում, ըստ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և կառույցների, հստակ նախանշվել են պրոֆիլակտիկ այն միջոցառումների իրականացման ժամկետներն ու աշխատանքների ծավալները, որոնք վճռորոշ դեր կխաղան ձմռան ընթացքում անկանխատեսելի երևույթներից և արտակարգ պատահարներից խուսափելու, Ստեփանակերտի բնակչության կենսապահովման խնդիրները ժամանակին լուծելու համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն