ՔԱՂԱՔԻ ՕՐԸ ՆՇԵՆՔ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

09.09.2015

Համաքաղաքային տոնական միջոցառումների անցկացման հանձնաժողովի նիստը

 

Սեպտեմբերի 26-ին  հանդիսավորությամբ կնշվի Ստեփանակերտի ավանդական օրը: Տոնական ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել ծրագրի շրջանակներում և այդ կապակցությամբ ինչպես են համակարգվում նախապատրաստական աշխատանքները: Հիշյալ հարցն էր հիմնականում միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ի կայացած նիստի օրակարգում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Քննարկումներին, որ հանձնաժողովի անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներ և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք կառույցների ղեկավարներ, Ս.Գրիգորյանը ընդգծեց քաղաքի օրը պատշաճ մակարդակով նշելու և տոնակատարություններին` բնակչության լայն զանգվածներին մասնակից անելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը հնչեցին մի շարք առաջարկություններ` կապված միջոցառումների արդյունավետ կազմակերպման հետ, ինչպես նաև` քաղաքապետի կողմից տրվեցին հանձնարարություններ:

Ամփոփելով նիստի աշխատանքները, պարոն Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց տոնական ծրագրում ընդգրկած միջոցառումների անթերի անցկացմանը` շեշտելով, որ տոնակատարության մասնակիցները տարեց-տարի որակական փոփոխություններ պիտի նկատեն և ավելի ոգևորությամբ նշեն հարազատ մայրաքաղաքի օրը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն