ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

10.08.2015

  Օգոստոսի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն էր հրավիրել քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

  Խորհրդակցությանը քաղաքապետը ներկաների ուշադրությունը գլխավորապես հրավիրել է ԼՂՀ հռչակման տարեդարձի և Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությունների նախապաստրաստմանը միտված հարցերին, տվել կոնկրետ հանձնարարություններ: Ս.Գրիգորյանն ընդգծել է հիշարժան իրադարձությունները պատշաճ մակարդակով նշելու անհրաժեշտությունը և կազմակերպիչներին հորդորել տոնական միջոցառումներին ապահովել մայրաքաղաքի բնակչության ակտիվ մասնակցությունը:

  Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպված անցկացնելը, չեն շրջանցվել նաև քաղաքապետարանի ֆինանսատնտեսական գործունեությանը, մասնավորապես` եկամուտների ապահովմանն ու հարկերի հավաքագրմանն առնչվող խնդիրները:

  Խորհրդակցության արդյունքներն ամփոփել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն