ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.07.2015

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  որոշում է ստորագրել.

1. 2015 թվականի սեպտեմբերի 13-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով առանձնացնել քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր` համաձայն հավելվածի:

2.Առանձնացված տեղերում տեղադրված վահանակների համապատասխան հատվածում այբբենական կարգով քարոզչական պաստառները տեղադրելու համար սահմանել`

1/ համայնքի ղեկավարի յուրաքանչյուր թեկնածուի համար` А-3 ֆորմատի /297*420մմ/ մակերես,

2/ավագանու անդամի յուրաքանչյուր  թեկնածուի համար` А-4 ֆորմատի /210*297մմ/ մակերես:

3.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնին:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն