ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՆ

22.07.2015

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Հայաստանի ճարտարագիտական ազգային ակադեմիայի մի խումբ ուսանողների:

Ապագա ճարտարապետները հետաքրքրվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման և շինարարական ծրագրերով, նրա հիմնախնդիրներով: Քաղաքապետը լիարժեք տեղեկատվություն ներկայացնելով նրանց հուզող հարցերի շուրջ, մասնավորապես անդրադարձել է մայրաքաղաքի գլխավոր հատակագծի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նա ողջունել է Արցախում <<Հայնախագիծ>> ինստիտուտի մասնաճյուղ բացելու վերաբերյալ առաջարկը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ճարտարագիտական ազգային ակադեմիայի շրջանավարտներից, հավանաբար, ցանկություն կհայտնեն բնակվել Ստեփանակերտում և մասնագիտական իրենց  կարողություններն ի սպաս դնել քաղաքի բարգավաճմանն ու կառուցապատմանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն