ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

10.07.2015

    Ինչպես արդեն տեղեկացվել է, ս.թ. սեպտեմբերի 26-ին հանդիսավորությամբ կնշվի Ստեփանակերտ քաղաքի օրը: Թե այդ կապակցությամբ տոնական ինչպիսի միջոցառումներ են ծրագրվում իրականացնել մայրաքաղաքում, ձեռնարկվող քայլերի մասին մանրակրկիտ քննարկումներ ծավալվեցին հուլիսի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հրավիրված տոնական միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի անդրանիկ նիստում:

   Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց  ավանդական դարձած տոնի անցկացմանն առնչվող սկզբունքային մի շարք հարցերի վրա` ընդգծելով , թե հնարավոր ամեն ինչ պիտի արվի ծրագիրը  հագեցած ու բազմաշերտ դարձնելու համար և տոնակատարությանը մասնակից պիտի արվեն բոլոր ստեփանակերտցիները: Քննարկումների ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից արվեցին արժեքավոր առաջարկություններ, հնչեցին ամենատարբեր տեսակետներ:

  Նիստի աշխատանքներն ամփոփեց տոնական միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն